Անձնական տվյալներ
Խմբագրել անձնական տվյալները
Անձնական տվյալներ բաժնում Դուք կարող եք խմբագրել անձնական տվյալները՝ հեռախոսահամարները, անունը և ազգանունը, ինչպես նաև տեղադրել կամ փոխել պրոֆիլի նկարը։ Ձեր հիմնական հեռախոսահամարը փոխելու դեպքում անհրաժեշտ կլինի կրկին հաստատել այն։Այս բաժնում փոփոխություններն ավարտելու համար սեղմեք Պահպանել փոփոխությունները կոճակը:
Փոխել գաղտնաբառը
Սեղմեք ձախ մենյուում Գաղտնաբառ կոճակը, նշեք հին գաղտնաբառը և ներքևի դաշտերում գրեք նոր գաղտնաբառը։ Եթե չեք հիշում հինը, ապա նոր գաղտնաբառ ստանալու համար անհրաժեշտ է սեղմել Իմ էջը, հետո Ելք, դրանից հետո սեղմել Մուտք ու Մոռացել եմ գաղտնաբառը կոճակները։ Հետևելով հրահանգներին՝ կստանաք նոր գաղտնաբառ։
Ստանալ նոր գաղտնաբառ
Եթե մոռացել եք գաղտնաբառը, նորը ստանալու համար անհրաժեշտ է սեղմել Իմ էջը, Մուտք ու Մոռացել եմ գաղտնաբառը կոճակները։ Նշեք Ձեր էլ. հասցեն, որով գրանցվել եք Automarket.am կայքում, սեղմեք Ստանալ նոր գաղտնաբառ կոճակը եւ հետևեք հրահանգներին:
Սոցիալական հաշիվներ
Այստեղ հնարավորություն ունեք կապել ձեր հաշիվը Facebook-ում կամ Google-ում ձեր հաշիվներին, ինչը ձեզ թույլ կտա ապագայում ավելի արագ և հեշտ մուտք գործել կայք և ձեր էջն ավելի հուսալի դարձնել։
Փոխել էլ․հասցեն
Դուք չեք կարող փոխել էլ․հասցեն, քանի որ ձեր հայտարարությունները կապված են տվյալ էլ. փոստի հասցեի հետ, որը նաև հանդիսանում է կայք մուտք գործելու մուտքանունը: Եթե, այնուամենայնիվ, ցանկանում եք փոխել այն, անհրաժեշտ է ջնջել ձեր հաշիվը և նորից գրանցվել՝ նոր էլ. փոստի հասցեով։
Ջնջել հաշիվը
Եթե ցանկանում եք ջնջել Automarket.am կայքում ձեր հաշիվը, անհրաժեշտ է սեղմել Ջնջել հաշիվը կոճակը, որը գտնվում եմ Անձնական տվյալներ բաժնի ձախ մենյուում: Այնուհետև նշեք պատճատը, հաստատեք, որ ցանկանում եք ջնջել Իմ էջը և սեղմել Այո, ջնջել կարմիր կոճակը։
Ջնջվելուց հետո Դուք կրկին կարող եք գրանցվել կայքում։