Ինչպե՞ս գրանցվել
Հարգելի այցելու, Automarket.am կայքում վաճառքի հայտարարություններ տեղադրելու համար անհրաժեշտ է գրանցվել մեր կայքում։
Automarket.am կայքում անձնական էջը Ձեզ թույլ կտա.
- տեղադրել մինչև 30 հայտարարություն,
- տեսնել դիտումների վիճակագրությունը,
- կատարել վճարումներ՝ հայտարարությունների դիրքը բարձրացնելու համար,
- կարգավորել Ձեր անձնական էջը՝ փոխել գաղտնաբառը, կոնտակտային տվյալները,
- կառավարել ծանուցումները,
- դիտել հիշված հայտարարությունները։
Յուրաքանչյուր օգտատեր կարող է ունենալ միայն մեկ հաշիվ Automarket.am կայքում։ Մեկ օգտատիրոջ կողմից տարբեր հեռախոսահամարներով ու էլ․հասցեներով գրանցումը կարող է նրա բոլոր հաշիվների արգելափակման պատճառ դառնալ։
Եթե դուք զբաղվում եք բիզնեսով և ձեզ անհրաժեշտ է տեղադրել 30-ից ավելի հայտարարություն, ապա խորհուրդ ենք տալիս գրանցվել որպես Դիլեր: Մանրամասն ծառայության մասին կարող եք իմանալ հետևելով այս հղմանը՝ Դառնալ դիլեր։
Մենք պարզեցրել ենք գրանցման գործընթացը: Այժմ դուք կարող եք արագ գրանցվել նաև Facebook–ում կամ Google–ում ձեր հաշվի միջոցով։
Կայքի վերևի մասում սեղմեք Գրանցվել կոճակը և ընտրեք Ձեզ առավել հարմար գրանցման տարբերակը՝ էլ․հասցեով, Facebook-ում կամ Google–ում ձեր հաշիվների միջոցով։
Ուշադրություն.
Յուրաքանչյուր օգտատեր կարող է ունենալ միայն մեկ հաշիվ: Երկրորդ գնանցումը կարող է արգելափակման պատճառ դառնալ:
1․ Գրանցվել էլեկտրոնային հասցեի միջոցով
Սեղմեք Գրանցվել կոճակը: Բացվող գրանցման էջում նշեք Ձեր էլ․հասցեն:
Հեռախոսի դաշտում նշեք այն հեռախոսահամարը, որն օգտագործելու եք՝ հաշիվը կառավարելու համար:
Անվտանգության ստուգման դաշտում նշեք, որ ռոբոտ չեք և սեղմեք Գրանցվել կոճակը:
Այնուհետև կտեսնեք գրառում այն մասին, որ ձեր էլ. հասցեին ուղարկվել է նամակ՝ գրանցումը ավարտելու համար: Փակեք հաղորդագրությունը և ստուգեք ձեր էլ հասցեն, որը նշել եք գրանցման ժամանակ:
Կարդացեք նամակը և սեղմեք Հաստատել կոճակը։
Դուք կտեղափոխվեք Automarket.am կայք՝ արդեն մուտք գործած Ձեր մուտքանունով:
Եթե ակտիվացման նամակ չեք ստացել
Հնարավոր է, այն հայտնվել է Spam թղթապանակում: Եթե այդպես է, ապա նշեք, որ այն Spam չէ։
Որոշ դեպքերում մեր պատասխան նամակը կարող է ուշ հասնել: Այդ դեպքերում խնդրում ենք մի փոքր ավելի երկար սպասել:
Հնարավոր է նաև, որ գրանցման ընթացքում վրիպակ եք թույլ տվել:
Հարցերի դեպքում դիմեք մեզ Կապի միջոցով, նշեք խնդիրը և մենք արագ կարձագանքենք։
Եթե գրանցման ընթացքում նշվում է, որ տվյալ հեռախոսահամարը կամ էլ․հասցեն արդեն գրանցված են։
Հնարավոր է, դուք ժամանակին գրանցված եք եղել մեր կայքում այդ էլ. հասցեով և պարզապես մոռացել եք այդ մասին: Պարզապես օգտվեք Մոռացել եմ գաղտնաբառը ծառայությունից և կստանաք նոր գաղտնաբառ նշված հասցեին։
Եթե նշվում է, որ հեռախոսահամարն արդեն գրանցված է, իսկ էլ․հացեն Դուք չեք հիշում, ապա դիմեք մեզ Կապի միջոցով, նշեք խնդիրը և մենք արագ կարձագանքենք։
2. Գրանցվել Facebook-ի միջոցով
- սեղմեք Գրանցվել կոճակը, բացվող գրանցման էջում սեղմեք Մուտք Facebook–ի միջոցով կոճակը:
- բացվող էջում սեցմեք OK կոճակը:
- հաջորդ էջում անհրաժեշտ է նշել գաղտնաբառը, ձեր բջջային հեռախոսահամարը և սեղմել Ավարտել կոճակը: Սեղմելով այն, Դուք հաստատում եք, որ ծանոթացել եք Auto.am կայքի Օգտագործման կանոններին:
- դուք բարեհաջող գրանցվել եք և ավտոմատ կերպով մուտք գործել կայք: Փակեք պատկերը, կայքի վերևի մասում կտեսնեք Ձեր անունը և Facebook-ում Ձեր անձնական էջի լուսանկարը։
- Այժմ կարող եք տեղադրել վաճառքի հայտարարությունը։
3. Գրանցվել Google-ի միջոցով
- սեղմեք Գրանցվել կոճակը, բացվող գրանցման էջում սեղմեք Մուտք Google-ի միջոցով կոճակը:
- բացվող էջում նշեք ձեր Google-ում հաշիվը, որով նախընտրում եք մուտք գործել Auto.am կայքը, ընտրեք հաշիվը և սեղմեք Allow կոճակը։
- հաջորդ էջում անհրաժեշտ է նշել գաղտնաբառ, ձեր բջջային հեռախոսահամարը և սեղմել ավարտել կոճակը: Սեղմելով այն Դուք հաստատում եք, որ ծանոթացել եք Auto.am կայքի Օգտագործման կանոններին։
- դուք բարեհաջող գրանցվել եք և ավտոմատ կերպով մուտք գործել կայք: Փակեք պատկերը, կայքի վերևի մասում կտեսնեք Ձեր անունը և Google-ում Ձեր անձնական էջի լուսանկարը։
- Այժմ կարող եք տեղադրել վաճառքի հայտարարություն։
Հարցերի դեպքում դիմեք մեզ Կապի միջոցով, նշեք խնդիրը և մենք արագ կարձագանքենք։