«Թոփ Գլխավոր Էջ» բաժինը գտնվում է գլխավոր էջում` որոնման բլոկի անմիջապես ներքևում՝ կայքի ամենատեսանելի մասում:
Ի՞նչ արդյունք կտա հայտարարության տեղադրումը «Թոփ Գլխավոր Էջ» բաժնում
Ձեր հայտարարության տեղադրումը «Թոփ Գլխավոր Էջ» բաժնում կավելացնի դիտումների քանակը տասնյակ անգամներ։ Այդ մասին է վկայում մեր վիճակագրությունը, Դուք կարող եք համոզվել դրանում` հետևելով հայտարարության վիճակագրությանը Իմ հայտարարությունները բաժնում։
Ինչպե՞ս են ցուցադրվում Թոփ հայտարարությունները գլխավոր էջում
Այդ բլոկում ակտիվ ցուցադրվում են 40 հայտարարություններ` 10+10+10+10 դինամիկ հաջորդականությամբ:
Վերջին ակտիվացված հայտարարությունը երևում է բաժնի ձախ վերևի մասում: Այլ հաճախորդի կողմից հայտարարության տեղադրման դեպքում ձերը շարժվում է դեպի աջ, ապա ներքև, որպեսզի մաքսիմալ երկար մնա առաջին էջում:
«Թոփ Գլխավոր Էջ» բաժնում Ձեր հայտարարության գտնվելու ժամկետը կախված է տվյալ բաժնում տեղադրվող հայտարարությունների հաճախականությունից: Ցանկության դեպքում դուք կարող եք անսահմանափակ քանակությամբ տեղադրել ձեր հայտարարությունը այդ բաժնում:
«Թոփ Գլխավոր Էջ» բաժնում հայտարարությունը տեղադրելուց հետո հայտարարության վերջնաժամկետը ՉԻ ՓՈԽՎՈՒՄ: Ստուգեք Ձեր հայտարարության վերջնաժամկետը մինչև վճարում կատարելը:
Ինչպե՞ս ակտիվացնել «Թոփ Գլխավոր Էջ» ծառայությունը
Դուք կարող եք տեղադրել հայտարարությունը Automarket.am կայքի առաջին էջի «Թոփ Գլխավոր Էջ» բաժնում ինչպես մուտք գործելով կայք, այնպես էլ առանց դրա:
Մուտք գործեք կայք, մտեք Իմ էջը, հետո Իմ հայտարարությունները և հայտարարության մեջ կտեսնեք Արագ վաճառք կոճակը: Սեղմեք և հետևեք հրահանգներին՝ ընտրելով վճարման տարբերակը։
Ակտիվացնել հայտարարությունը հնարավոր է նաև առանց կայք մուտք գործելու: Պարզապես Որոնման բաժնում գտեք ձեր հայտարարությունը և հայտարարության էջի աջ մասում ընտրեք Արագ վաճառք: Ընտրեք համապատասխան ծառայությունը և հետևեք հրահանգներին` ընտրելով վճարման տարբերակը։
Կախված վճարման տարբերակից, հայտարարությունը կհայտնվի թոփում` մի քանի րոպեների ընթացքում (միմչև 15 րոպե)։
Արժեքը և վճարման տարբերակները
«Թոփ Գլխավոր Էջ» ծառայության արժեքն է 2.000 դրամ: Վճարումները կարող եք կատարել հետևյալ համակարգերի միջոցով՝
- ArCa Card վճարային համակարգ
- Visa և Mastercard բանկային քարտեր
- iDram համակարգ
- TelCell վճարային տերմինալներ
- EasyPay վճարային տերմինալներ
Վճարումների հետ կապված խնդիրների դեպքում դիմեք հետևյալ հեռախոսահամարներով`
- iDram վճարային համակարգ, հեռ.` + 374 (60) 700 700
- Telcell վճարային համակարգ, հեռ` + 374 (60) 27 22 22
- EasyPay վճարային համակարգ, հեռ` + 374 (11) 261 261
- ArCa քարտային վճարային համակարգ, հեռ.`+ 374 (10) 59 22 22
- Visa և Mastercard բանկային քարտեր դեպքում դիմեք ձեր քարտը սպասարկող բանկին:
Ուշադրություն
Եթե ձեր հայտարարությունը խախտում է Auto.am կայքի Օգտագործման կանոնները, օրինակ՝ տեղադրված է ոչ համապատասխան բաժնում կամ պարունակում է ոչ պատշաճ տեղեկություն, այն կհեռացվի և վճարված գումարը հետ չի վերադարձվի։
Ցանկացած հարցերի դեպքում գրեք մեզ` օգտագործելով Կապի էջը։