Ինչպե՞ս տեղադրել հայտարարություն

Automarket.am կայքում տեղադրվում են պահեստամասերի լայն տեսականու վաճառքի հայտարարություններ:

Օգտատերը կարող է տեղադրել մինչեւ 30 անվճար հայտարարություն։

Եթե դուք զբաղվում եք պահեստամասերի բիզնեսով եւ ձեզ անհրաժեշտ է տեղադրել 30-ից ավելի հայտարարություն, ապա պետք է ստանաք Դիլերական հաշիվ:

Մանրամասն պայմաններին ծանոթանալու համար սեղմեք հղումը՝ Դառնալ դիլեր, կամ գրեք մեզ Կապ էջի միջոցով։

 

1․ Անհրաժեշտ է գրանցվել

Վաճառքի հայտարարություն տեղադրելու համար անհրաժեշտ է գրանցվել կայքում:

- ընտրեք, որ լեզվով եք ուզում օգտվել կայքից

- սեղմեք Իմ Էջը կոճակը, հետո Գրանցվել և հետևեք հրահանգներին

Untitled-1_1

 

2․ Տեղադրել ավտոպահեստամասի վաճառքի հայտարարություն

Գրանցումից հետո մտեք Իմ էջը, Իմ հայտարարություններ բաժնում ընտրեք Տեղադրել հայտարարություն կոճակը, կամ պարզապես սեղմեք Վաճառել կոճակը առաջին էջում: Կբացվի հայտարարության լրացման էջը։

Վաճառքի էջի վերեւի մասում, որտեղ գրված է Ի՞նչ եք վաճառում (պահեստամաս կամ աքսեսուար), մուտքագրեք այն պահեստամասի անվանումը, որը վաճառում եք, օրինակ Մեղմիչ, կամ` ռուսական տարբերակում՝ амортизатор: Մուտքագրումը սկսելուն պես համակարգը ցանկից կհուշի պահեստամասի անվանումը. ընտրեք այն եւ ֆիքսեք։

Untitled-2_1

Եթե պահեստամասը նախատեսված է կոնկրետ ավտոմեքենայի կամ ավտոմեքենաների համար, ապա անունը լրացնելուց հետո ներքեւի մասում կբացվի լրացուցիչ դաշտ, որտեղ կարող եք ընտել, որ Մակնիշի, Մոդելի եւ Սերնդի համար է նախատեսված տվյալ պահեստամասը։ Կարող եք նշել մինչեւ  10 ավտոմեքենա։

 Untitled-3

- Նկարագրություն բաժնում լրացրեք անհրաժեշտ դաշտերը: Պահեստամասի համարը անհրաժեշտ դաշտ չէ, բայց եթե գիտեք պահեստամասի գործարանային համարը, լրացնեք այն դաշտում. դա կհեշտացնի գնորդին ավելի արագ գտնել Ձեր պահեստամասը։

- Եթե պահեստամասը չի նախատեսված կոնկրետ ավտոմեքենայի համար, պարզապես լրացրեք անհրաժեշտ դաշտերը:*

- Շատ կարեւոր է ճշգրիտ նշել հետեվյալ 3 դաշտերը՝ Վիճակ, Օրիգինալություն եւ Առկայություն, եթե այս դաշտերը ճիշտ նշված չեն, Ձեր էջը կարգելափակվի։

- Գին դաշտում գրեք պահեստամասի արժեքը, նշեք դրամով կամ ԱՄՆ դոլարով, կախված, թե որ տարադրամն եք ցանկանում, որ երեւա հայտարարությունում։ Նշեք նաեւ գինը Մեկ հատի համար, թե Մեկ կոմպլեկտի։

- Եթե ցանկանում եք առանձին հեռախոսահամար նշել տվյալ հայտարարության համար, լրացրեք այն Լրացուցիչ հեռախոսահամար դաշտում։

- Վաճառքի վայրը բաժնում ընտրեք Մարզը, Շրջանը, Քաղաքը, Բնակավայրը: Եթե ցանկանում եք քարտեզի վրա նշել վաճառքի կետը, հավաքեք հասցեն համապատասխան դաշտում եւ այդ կետը կարտացոլվի պահեստամասի վաճառքի էջում (դա կհեշտանցի Ձեր գնորդներին հեշտ գտնել այն Յանդեքս Քարտեզով)

- Համոզվեք, որ բոլոր դաշտերն արդեն լրացված են, ընտրեք տեղադրման տարբերակը: Կայքում հայտարարություն տեղադրելն անվճար է: Սեղմեք Տեղադրել հայտարարություն կոճակը եւ ձեր հայտարարությունը կհայտնվի կայքի հայտարարությունների բաժնում։

- Եթե ցանկանում եք, որ Ձեր հայտարարությունը ավելի տեսանելի լինի, կարող եք օգտվել Արագ վաճառք վճարովի ծառայությունից։ Ընտրեք, որ տարբերակն եք նախընտրում, եւ սեղմեք Տեղադրել հայտարարությունը եւ վճարել կոճակը։

- Դուք կարող եք նաեւ պահպանել ձեր հայտարարությունը, բայց չհրապարակել: Հետագայում ցանկացած ժամանակկարող եք Հատարարություններ բաժնում ակտիվացնել այն։

Հիշեցնենք Automarket.am կայքում ֆիզիկական անձանց եւ խանութների մինչեւ 30 հայտարարության տեղադրումն անվճար է, վճարովի են միայն լրացուցիչ ծառայությունները:

ԻՆչպես տեղադրել 30 -ից ավել հայտարարություն կարդացեք այստեղ։ 

 

3․ Ինչպե՞ս խմբագրել կամ հեռացնել հայտարարությունը

- Ձեր հայտարարությունները խմբագրելու կամ հեռացնելու համար անհրաժեշտ է Իմ Հայտարարությունները բաժնում ընտրել խմբագրման կամ հեռացման ենթակա հայտարարությունը եւ սեղմել համապատասխան կոճակը: Խմբագրելիս կբացվի հայտարարության էջը. կատարեք անհրաժեշտ փոփոխությունները եւ էջի ամենաներքեւում սեղմեք Պահպանել Փոփոխությունը կոճակը։

Untitled-5

 4․ Ինչպե՞ս երկարացնել հայտարարությանը տեղադրման ժամկետը

- Եթե ցանկանում եք երկարացնել հայտարարության ժամկետը, ապա Իմ Հայտարարություններ բաժնում սեղմեք համապատասխան հայտարարության  ժամացույցի նշանով կոճակը եւ հետեւեք հրահանգներին:

 

Դիտումների վիճակագրությունը

- Իմ Հայտարարություններ էջում կարող եք տեսնել ակտիվ հայտարարությունների դիտումների վիճակագրությունը։ 

- Դիտումների քանակը ավելացնելու համար, խորհուրդ ենք տալիս օգտվել Արագ վաճառք վճարովի ծառայությունից: Ընտրեք տարբերակներից մեկը եւ ակտիվացրեք այն։ Այդ ծառայությունը ավելի տեսանելի է դարձնում հայտարարությունները եւ անգամներ ավելացնում դիտումների քանակը։

 

Եթե Ձեր հայտարարությունները չեն երեւում կայքում եւ Ձեր էջը արգելափակվել է

- Բոլոր օգտատերերին գրանցվելիս եւ հայտարարություն տեղադրելիս տեղեկացնում ենք Automarket.am կայքի Օգտագործման կանոններին ծանոթանալու անհրաժեշտության մասին։ Ցավոք, շատերը չեն ծանոթանում այդ կանոններին կամ անտեսում են դրանք։

- կանոնների խախտումը խոչընդոտում է կայքի նորմալ աշխատանքը, եւ թյուրիմացություն առաջացնում գնորդների մոտ: Մեր համակարգը մոնիտորինգի եւ մեր այցելուների բողոքների շնորհիվ բացահայտում է խախտողներին եւ օպերատիվ արձագանքում։

- Կայքի Օգտագործման կանոնները խախտելու դեպքում ձեր հաշիվը կարգելափակվի, իսկ հայտարարությունները չեն երեւա կայքում։

- Նման իրավիճակից խուսափելու համար խնդրում ենք ծանոթանալ Automarket.am կայքի Օգտագործման կանոններին։

- Եթե ցանկանում եք հանել Ձեր էջը արգելափակումից, պետք է մեզ դիմել մեզ Կապի էջի միջոցով, ընտրել համապատասխան թեման, նշել, որ ընդունում եք խախտումը: Հակառակ դեպքում, Էջը կմնա արգելափակված, իսկ խախտումը կրկնելու դեպքում էջը վերջնականապես կարգելափակվի ։

 

Եթե վճարված հայտարարությունը հեռացվել է: Ի՞նչ է լինելու գումարի հետ

- Կայքի կանոնները խախտող հայտարարությունները հեռացվում են՝ անկախ այն հանգամանքից, թե լրացուցիչ ծառայություն կիրառվել է, թե ո՛չ:

- Եթե հայտարարությունը արգելափակվել է կանոնների խախտման արդյունքում, գումարը չի վերադարձվում:

Արգելափակված հաշիվներին վերաբերվող հարցերի դեպքում դիմեք մեզ՝ Կապի միջոցով: