Հարգելի օգտատերեր և այցելուներ
Գրանցվելով Automarket.am կայքում` Դուք ընդունում եք սույն Օգտագործման կանոնները:
- Automarket.am կայքը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված հայտարարությունների բովանդակության համար (գին, հայտարարության տեղեկատվության ճշգրտություն և այլն):
- Automarket.am կայքում անհատ օգտատերերին մեկ հաշվով (account) թույլատրվում է ունենալ մինչև 20 հայտարարություն միաժամանակ:
- Մեկ հաշվով (account) 20-ից ավելի հայտարարություն տեղադրելու համար անհրաժեշտ է կնքել տարեկան պայմանագիր, որը հնարավորություն կտա ձեզ ստանալ դիլերի կարգավիճակ: Պայմանագրի պայմաններին և դիլերներին ընձեռնվող հնարավորություններին մանրամասն ծանոթանալու համար կարող եք դիմել մեզ:
- Չի թույլատրվում նույն անձին տեղադրել մի քանի հայտարարություն տարբեր հաշիվներով (account): Գրանցվեք մեկ անգամ և օգտագործեք նույն հաշիվը ձեր մյուս հայտարարությունները տեղադրելու համար:
- Չի թույլատրվում կրկնել նույն հայտարարությունը՝ տեղադրելով այն տարբեր կատեգորիաներում և բաժիններում։ Մեկ հայտարարությունը տեղադրեք մեկ անգամ՝ համապատասխան կատեգորիայի և բաժնի մեջ։
- Չի թույլատրվում հայտարարության մեջ տեղադրել մեր կայքին չհամապատասխանող և չվերաբերող հայտարարություններ և տեղեկատվություն (ավտոմեքենաներ, անշարժ գույք և այլն):
- Չի թույլատրվում հայտարարության մեջ տեղադրել գնման հայտարարություններ
- Չի թույլատրվում հայտարարության նկարների մեջ տեղադրել հայտարարությանը վերաբերող լրացուցիչ տեքստային ինֆորմացիա, նշաններ կամ պիտակներ։
- Չի թույլատրվում նշել, որ պահեստամասը կամ մեր կայքի այլ կատեգորիայի վաճառվող ապրանքատեսակը առկա է, կա վաճառքում, բայց իրականում միայն պատվերով է:
- Չի թույլատրվում ապրանքատեսակի արժեքը նշել շուկայականից անտրամաբանական ցածր գներով։ Նման գնային մանիպուլյացիաները մենք համարում ենք ոչ բարեխիղճ գործիք՝ որոնման արդյուքներում ուշադրություն գրավելու համար։
- Խորհուրդ ենք տալիս ապրանքների գինը նշել ՀՀ դրամով` “Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին” օրենքի համաձայն: Կայքի այցելուները միաժամանակ կարող են տեսնել գինը նաև ԱՄՆ դոլարով և եվրոյով` ավտոմատ փոխարկման համակարգի օգնությամբ:
Այս պայմանները խախտելու դեպքում հաշիվը կարգելափակվի` ԱՌԱՆՑ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՄԱՆ:
* արգելափակումը տեխնիկական գործիք է, որը թույլ չի տալիս խախտում կատարած եւ արգելափակված օգտատերին այլեւս օգտվել կայքի ծառայություններից գրանցման ընթացքում նշված հեռախոսահամարով եւ էլ. հասցեով։ Տեղադրված հայտարարությունը պահպանվում է բազայում, բայց չի հրապարկվում, մինչեւ տեղադրման ժամկետի ավարտը։ Հաշվի արգելափակումը կարող է հանվել, եթե օգտատերը վերացնի խախտումը եւ նամակով հաստատի, որ հետագայում չի խախտի կանոնները: Խախտումները կրկնելու դեպքում մենք իրավունք ենք վերապահում արգելափակել էլ. հասցեն եւ հեռախոսահամարը՝ առանց վերականգնելու հնարավորության:
Ծառայությունների համար վճարումը չի ենթադրում առանձնահատուկ վերաբերմունք հայտարարության նկատմամբ: Եթե հայտարարությունը խախտում է կայքի Օգտագործման կանոնները, տեղադրված է ոչ համապատասխան բաժնում կամ պարունակում է ոչ պատշաճ տեղեկություն, ապա այն կհեռացվի կայքից: Այդ դեպքում այն չի վերականգնվի, ծառայությունը չի տարածվի այլ հայտարարության վրա, իսկ գումարի փոխհատուցում չի կատարվի:
Կայքի աշխատանքի հետ կապված հնարավոր տեխնիկական խնդիրների դեպքում, որոնց պատճառով ձախողվել է վճարովի ծառայություններից մեկի ակտիվացումը, Automarket.am կայքը երաշխավորում է ծառայության ամբողջովին մատուցումը հաճախորդին` վճարման ապացույցների առկայության դեպքում (վճարման անդորրագրեր, բանկային էլէկտրոնային տեղեկանք / անդորրագրեր): Ծառայությունների դիմաց վճարված գումարը չի վերադարձվում:
Վճարովի ծառայությունների ակտիվացումը կարող է ձախողվել ինչպես կայքում ծագած, այնպես էլ Automarket.am-ում ներկայացված վճարային համակարգերում առաջացած խնդիրների պատճառով: Տվյալ դեպքերում հաճախորդները պետք է դիմեն նշված վճարային համակարգերի սպասարկման ծառայություններին, կամ իրենց քարտը սպասարկող Բանկին:
4. Ծրագրային ապահովում: Խնդրում ենք նկատի ունենալ, որ կայքի ողջ ծրագրային ապահովումը հանդիսանում է Automarket.am-ի սեփականությունը և պաշտպանված է հեղինակային և մտավոր սեփականության մասին օրենքներով: Կայքի ծրագրային ապահովման ցանկացած տիպի օգտագործում արգելվում է օրենքով:
5. Automarket.am-ի իրավունքները: Հաշվի առնելով կայքի բնույթը և հաղորդագրությունների և հայտարարությունների ծավալը, Automarket.am-ը չի կարող վերահսկել և դիտարկել ձեր կողմից տեղադրված բոլոր հայտարարությունները: Automarket.am-ը իրավունք է վերապահում, իր սեփական հայեցողությամբ, ցանկացած ժամանակ և ցանկացած պատճառաբանությամբ դիտարկել, հրաժարվել հրապարակել, տեղափոխել, հեռացնել կամ խմբագրել ձեր կողմից տեղադրված հայտարարությունները: Օգտվելով այս կայքից, դուք համաձայնվում եք, որ Automarket.am-ը ա) պատասխանատվություն չի կրում Նյութերի հետ կապված կամ դրանցից բխող որևէ բողոքների, գործողությունների և դատական որոշումների հետ, և բ) կարող է ցանկացած ժամանակ և ցանկացած պատճառաբանությամբ դիտարկել, հրաժարվել հրապարակել, տեղափոխել, հեռացնել կամ խմբագրել ձեր կողմից տեղադրված հայտարարությունները` չկրելով պատասխանատվություն և առանց փոխհատուցման պարտավորության:
6. Արգելված գործողություններ: Ստորև ներկայացվում է գործողությունների ցանկը, որոնք արգելվում է իրականացնել Կայքի միջոցով. (ա) տեղադրել նյութեր, որոնք ակնհայտորեն վիրավորական են օն-լայն հանրության համար, մասնավորապես նյութեր, որոնք քարոզում են ռասիզմ, ծայրահեղականություն, ատելություն կամ ֆիզիկական վնասի կոչեր են պարունակում որևէ խմբի կամ անհատի հասցեին, (բ) ներգրավվել գործողությունների կամ տեղադրել Նյութեր, որոնք կարող են վնաս հասցնել անչափահասներին, (գ) ներգրավվել գործողություններում կամ տեղադրել Նյութեր, որոնք կարող են խտրականության ենթարկել կամ խրախուսել խտրականությունը որևէ անձի նկատմամբ, (դ) ներգրավվել գործողություններում կամ տեղադրել Նյութեր, կամ տրամադրել տեղեկատվություն, որը խարդախ է, կեղծ և մոլորության մեջ մտցնող կամ խրախուսում է անօրինական գործողություններ կամ արարքներ, որոնք վիրավորական են, վտանգավոր, անպարկեշտ, վարկաբեկիչ կամ զրպարտիչ, (ե) տեղադրել Նյութեր, որոնք ունեն պոռնոգրաֆիկ կամ սեքսուալ բնույթ, (զ) տեղադրել Նյութեր, որոնք տրամադրում են ուսուցողական տեղեկատվություն անօրինական գործողությունների մասին, ինչպիսիք են անօրինական զենքի արտադրությունը և առևտուրը, որևէ մեկի գաղտնիության խախտումը, կամ համակարգչային վիրուսների տրամադրումը կամ ստեղծումը, (է) ներգրավվել գործողություններում կամ տեղադրել Նյութեր, որոնք անօրինական նպատակաների համար կորզում են այլ Օգտագործողների գաղտնաբառերը կամ ինքնության հաստատման տեղեկատվությունը, (ը) օգտագործել որևէ միջոց կամ ծրագիր` Կայքի նորմալ աշխատանքին խոչընդոտելու կամ խոչընդոտել փորձելու համար, (թ) ցանկացած գործողություն` ուղղված Automarket.am կայքի ծրագրային կոդի աղբյուրի վնասմանը կամ ձեռքբերմանը:
7. Ծառայության դադարեցում: Դուք հասկանում և համաձայնվում եք, որ Automarket.am-ը կարող է իր հայեցողությամբ և առանց նախնական ծանուցագրի դադարեցնել կամ ժամանակավորապես արգելել ձեր մուտքը Կայք, և Automarket.am-ը կարող է օգտագործել ցանկացած այլ միջոց և հեռացնել ցանկացած Նյութեր, եթե Automarket.am-ը համարի, որ ձեր կողմից կայքի օգտագործումը կամ ձեր կողմից տրամադրված Նյութերը (ա) խախտում են (i) այս Օգտագործման կանոնները, (ii) Automarket.am-ի, Դիլերների և օգտագործողների իրավունքները կամ (iii) ցանկացած օրենք կամ կանոնակարգ կամ (բ) հիմնված են խարդախության վրա: Automarket.am-ը չի պարտավորվում որևէ փոխհատուցում կատարել, եթե Գրանցված օգտագործողի ձեր կարգավիճակը դադարեցվել է, քանի որ, Automarket.am-ի հայեցողությամբ, դուք խախտել եք այս Օգտագործման կանոնները:
8. Լրացուցիչ: Այս Օգտագործման կանոնները կարող են փոփոխվել ցանկացած ժամանակ և դուք կտեղեկացվեք այդ փոփոխությունների մասին` Կայքի այս էջում զետեղված Օգտագործման կանոնների թարմացված տարբերակների միջոցով: Ձեր կողմից Կայքի շարունակական օգտագործումը փոփոխված Օգտագործման կանոնների տեղադրումից հետո նշանակում է, որ դուք համաձայն եք այդ փոփոխությունների հետ: Automarket.am-ը կարող է փոփոխել, դադարեցնել կամ սահմանափակել կայքի որևէ մասի գործողությունն առանց նախնական ծանուցման: Այս կայքը պարունակում է հղումներ դեպի այլ կայքեր, որոնք հիմնված չեն կամ չեն վերահսկվում Automarket.am-ի կողմից: Automarket.am-ը չի հաստատում, հովանավորում կամ երաշխավորում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության հավաստիությունը և պատասխանատվություն չի կրում այդ կայքերում առկա մեկնաբանությունների, ծառայությունների, հաղորդագրությունների համար:
9․ Անձնական տվյալների գրանցումը։
Օգտատերի անձնական տվյալները՝ Էլեկտրոնային հասցե, հեռախոսահամարները օգտագործվում են միայն Automarket.am կայքից օգտվելու համար՝ գրանցում, հեռախոսահամարի հաստատում և անհրաժեշտության դեպքում՝ օգտատերի հետ Auto.am-ի կողմից կապ հաստատելու դեպքերի համար:
Automarket.am կայքը օգտատերերի անձնական տվյալներ չի վաճառում, չի տրամադրում երրորդ անձի և չի հրապարակում դրանք առևտրային կամ որևէ այլ նպատակով՝ բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
Բացառությամբ Կարգով նշված դեպքերի՝ մենք չենք տրամադրում Ձեր որեւէ Անձնական տվյալ երրորդ կողմին առանց Ձեր հատուկ համաձայնության։
Automarket.am-ը չունի մուտք դեպի Ձեր վճարային քարտերը կամ բանկային այլ տվյալները և հետևաբար Automarket.am-ը որևէ կերպ չի կարող գրանցել, հավաքագրել այդ տվյալները և որևէ կերպ չի կարող պատասխանատվություն կրել այդ տվյալների որևէ օգտագործման հետևանքով Ձեր կրած վնասների համար (ներառյալ՝ առանց սահմանափակման, երրորդ անձանց կողմից այդ տվյալներին որևէ կերպ մուտք ստանալու և որևէ գործողություն կատարելու դեպքերի):
Խմբագրել անձնական տվյալները
Անձնական տվյալներ բաժնում Դուք կարող եք խմբագրել անձնական տվյալները՝ հեռախոսահամարները, անունը և ազգանունը, ինչպես նաև տեղադրել կամ փոխել պրոֆիլի նկարը։ Ձեր հիմնական հեռախոսահամարը փոխելու դեպքում անհրաժեշտ կլինի կրկին հաստատել այն։Այս բաժնում փոփոխություններն ավարտելու համար սեղմեք Պահպանել փոփոխությունները կոճակը:
10. Ջնջել հաշիվը
Անջատել Facebook-ի հաշիվը Automarket.am կայքից
Automarket.am կայքում Facebook-ի հաշվով օգատերերի գրանցման ժամանակ, Automarket.am կայքն օգտագործում է Facebook-ում նշված Ձեր անունը և էլէկտրոնային հասցեն:
Եթե ցանկանում եք Ձեր հաշիվն անջատել Facebook-ի հաշվից, ապա անհրաժեշտ է բացել Facebook կայքը, մտնել Ձեր անձնական էջը, հետո սեղմել Խմբագրել Անձնական էջ-ի կողքի մենյուի երեկ կետանոց նշանը, սեղմել Profile and Tagging Settings, բացվող Ձախ մենյուում սեղմել Հավելվածներ և կայքեր։ Բացված էջում կտեսնենք այն հավելվածներն ու կայքերը, որոնք կցված են Facebook-ի Ձեր հաշվին: Այդ ցանկում ընտրեք Automarket.am -ը և աջ կողմում սեղմեք Հեռացել կոճակը, այնուհետև բացվող էջում կրկին սեղմեք Հեռացնել կոճակը։
Ապագայում ցանկացած ժամանակ Դուք կարող եք կրկին մուտք գործել կայք Facebook-ի Ձեր հաշվով։
11. Ծրագրային ապահովում: Կայքի և հավելվածի ողջ ծրագրային ապահովումը հանդիսանում է «ԷՅԷՄ Աուտոմոտիվ» ՍՊԸ ընկերությանը սեփականությունը և պաշտպանված է հեղինակային և մտավոր սեփականության մասին օրենքներով: Կայքի և հավելվածի ծրագրային ապահովման ցանկացած տիպի օգտագործում արգելվում է օրենքով: