1․ Անձնական տվյալների գրանցումը։ Օգտատերի անձնական տվյալները՝ Էլեկտրոնային հասցե, հեռախոսահամարները օգտագործվում են միայն Automarket.am կայքից օգտվելու համար՝ գրանցում, հեռախոսահամարի հաստատում և անհրաժեշտության դեպքում՝ օգտատերի հետ Automarket.am-ի կողմից կապ հաստատելու դեպքերի համար:
Automarket.am կայքը օգտատերերի անձնական տվյալներ չի վաճառում, չի տրամադրում երրորդ անձի և չի հրապարակում դրանք առևտրային կամ որևէ այլ նպատակով՝ բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
Բացառությամբ Կարգով նշված դեպքերի՝ մենք չենք տրամադրում Ձեր որեւէ Անձնական տվյալ երրորդ կողմին առանց Ձեր հատուկ համաձայնության։
Automarket.am-ը չունի մուտք դեպի Ձեր վճարային քարտերը կամ բանկային այլ տվյալները և հետևաբար Automarket.am-ը որևէ կերպ չի կարող գրանցել, հավաքագրել այդ տվյալները և որևէ կերպ չի կարող պատասխանատվություն կրել այդ տվյալների որևէ օգտագործման հետևանքով Ձեր կրած վնասների համար (ներառյալ՝ առանց սահմանափակման, երրորդ անձանց կողմից այդ տվյալներին որևէ կերպ մուտք ստանալու և որևէ գործողություն կատարելու դեպքերի):
Խմբագրել անձնական տվյալները
Անձնական տվյալներ բաժնում Դուք կարող եք խմբագրել անձնական տվյալները՝ հեռախոսահամարները, անունը և ազգանունը, ինչպես նաև տեղադրել կամ փոխել պրոֆիլի նկարը։ Ձեր հիմնական հեռախոսահամարը փոխելու դեպքում անհրաժեշտ կլինի կրկին հաստատել այն։Այս բաժնում փոփոխություններն ավարտելու համար սեղմեք Պահպանել փոփոխությունները կոճակը:
Փոխել գաղտնաբառը
Սեղմեք ձախ մենյուում Գաղտնաբառ կոճակը, նշեք հին գաղտնաբառը և ներքևի դաշտերում գրեք նոր գաղտնաբառը։ Եթե չեք հիշում հինը, ապա նոր գաղտնաբառ ստանալու համար անհրաժեշտ է սեղմել Իմ էջը, հետո Ելք, դրանից հետո սեղմել Մուտք ու Մոռացել եմ գաղտնաբառը կոճակները։ Հետևելով հրահանգներին՝ կստանաք նոր գաղտնաբառ։
Ստանալ նոր գաղտնաբառ
Եթե մոռացել եք գաղտնաբառը, նորը ստանալու համար անհրաժեշտ է սեղմել Իմ էջը, Մուտք ու Մոռացել եմ գաղտնաբառը կոճակները։ Նշեք Ձեր էլ. հասցեն, որով գրանցվել եք Automarket.am կայքում, սեղմեք Ստանալ նոր գաղտնաբառ կոճակը եւ հետևեք հրահանգներին:
Սոցիալական հաշիվներ
Այստեղ հնարավորություն ունեք կապել ձեր հաշիվը Facebook-ում կամ Google-ում ձեր հաշիվներին, ինչը ձեզ թույլ կտա ապագայում ավելի արագ և հեշտ մուտք գործել կայք և ձեր էջն ավելի հուսալի դարձնել։
Փոխել էլ․հասցեն
Դուք չեք կարող փոխել էլ․հասցեն, քանի որ ձեր հայտարարությունները կապված են տվյալ էլ. փոստի հասցեի հետ, որը նաև հանդիսանում է կայք մուտք գործելու մուտքանունը: Եթե, այնուամենայնիվ, ցանկանում եք փոխել այն, անհրաժեշտ է ջնջել ձեր հաշիվը և նորից գրանցվել՝ նոր էլ. փոստի հասցեով։
2. Ջնջել հաշիվը
Անջատել Facebook-ի հաշիվը Automarket.am կայքից
Automarket.am կայքում Facebook-ի հաշվով օգատերերի գրանցման ժամանակ, Automarket.am կայքն օգտագործում է Facebook-ում նշված Ձեր անունը և էլէկտրոնային հասցեն:
Օգտատերի անձնական տվյալները՝ Էլեկտրոնային հասցե, հեռախոսահամարները օգտագործվում են միայն Automarket.am կայքից օգտվելու համար՝ գրանցում, հեռախոսահամարի հաստատում և անհրաժեշտության դեպքում՝ օգտատերի հետ Automarket.am-ի կողմից կապ հաստատելու դեպքերի համար:
Եթե ցանկանում եք Ձեր հաշիվն անջատել Facebook-ի հաշվից, ապա անհրաժեշտ է բացել Facebook կայքը, մտնել Ձեր անձնական էջը, հետո սեղմել Խմբագրել Անձնական էջ-ի կողքի մենյուի երեկ կետանոց նշանը, սեղմել Profile and Tagging Settings, բացվող Ձախ մենյուում սեղմել Հավելվածներ և կայքեր։ Բացված էջում կտեսնենք այն հավելվածներն ու կայքերը, որոնք կցված են Facebook-ի Ձեր հաշվին: Այդ ցանկում ընտրեք Automarket.am -ը և աջ կողմում սեղմեք Հեռացել կոճակը, այնուհետև բացվող էջում կրկին սեղմեք Հեռացնել կոճակը։
Եթե կորցրել եք Automarket.am-ում Ձեր մուտքային տվյալները, կարող եք դիմել մեզ հետևյալ հղումով։ https://automarket.am/hy/contacts
Ապագայում ցանկացած ժամանակ Դուք կարող եք կրկին մուտք գործել կայք Facebook-ի Ձեր հաշվով։
3. Ծրագրային ապահովում: Կայքի և հավելվածի ողջ ծրագրային ապահովումը հանդիսանում է «ԷՅԷՄ Աուտոմոտիվ» ՍՊԸ ընկերությանը սեփականությունը և պաշտպանված է հեղինակային և մտավոր սեփականության մասին օրենքներով: Կայքի և հավելվածի ծրագրային ապահովման ցանկացած տիպի օգտագործում արգելվում է օրենքով: