Երբեմն տեղադրվում են կեղծ հայտարարություններ՝ գայթակղիչ ցածր գներով: Այդ հայտարարություններում նշվում են հեռախոսահամարներ, որոնցով զանգահարելիս գումար է գանձվում, կամ առաջարկվում է զանգահարել այլ համարի (կարող էլ լինել կարճ համարներ), որոնց զանգահարելով նույնպես գանձվում է գումար՝ այսպես կոչված տեղեկություն տրամադրելու համար։
Automarket.am կայքը ուղարկում է SMS-հաղորդագրություններ միայն մի դեպքում, երբ օգտատերը պետք է հաստատի իր բջջային հեռախոսահամարը, որը նշել է գրանցման ընթացքում: Մեր կողմից ուղարկված SMS-հաղորդագրությունը պարունակում է քառանիշ կոդ, որն օգտատերը պետք է ներմուծի համապատասխան դաշտում` իր հեռախոսահամարը հաստատելու համար:
Մենք երբեք չենք ուղարկում պատասխան ակնկալող SMS-հաղորդագրություններ: Նման SMS-ներ ստանալուց ոչ մի դեպքում մի պատասխանեք։
Մենք չենք տրամադրում օգտատերերի կողմից տրամադրցած անձնական տվյալները երրորդ կողմին, բացառությամբ այն դեպքերի, երբ դա պահանջվում է օրենքով` օրինապահ մարմինների կողմից համապատասխան պահանջ ներկայացնելու դեպքում:
Մենք ոչ մի պարագայում չե՛նք օգտագործում օգտատերերի հեռախոսահամարները` կոմերցիոն առաջարկներ հղելիս:
Ցանկացած հեռախոսային և SMS-խաբեության դեպքում խնդրում ենք տեղեկացնել մեզ։