TelCell վճարային տերմինալներ

TelCell համակարգի միջոցով կարող եք վճարել՝ Թոփ Գլխավոր էջ, Շտապ վաճառք Գլխավոր էջ, Որոնման էջ թոփ, Ընդգծված հայտարարություն ծառայությունների դիմաց։

Telcell համակարգով վճարում կատարելու համար, տերմինալի մենյուի մեջ ընտրեք Ծառայությունների վճարում, հետո սեղմեք Այլ Օպերատորներ բաժինը, ընտրեք Automarket.am Ծառայություններ կոճակը եւ հետևեք հրահանգներին` ընտրելով ձեզ անհրաժեշտ ծառայությունը: Այնուհետեւ մուտքագրեք ձեր բջջային հեռախոսահամարը:

Հեռախոսահամարը մուտքագրելուց հետո, դուք պետք է մուտքագրեք Automarket.am կայքում ձեր հայտարարության համարը (ID-ն):

Տեղադրեք համապատասխան գումարը տերմինալում եւ սեղմեք Վճարել կոճակը: Վճարումից հետո ձեր հարցումը կակտիվանա եւ ձեր հայտարարությունը կհայտնվի համապատասխան բաժնում` մի քանի րոպե անց: