Շտապ վաճառք Գլխավոր էջ - 1000 դրամ

"Շտապ վաճառք Գլխավոր Էջ" բաժինը գտնվում է գլխավոր էջում` "Թոփ Գլխավոր Էջ" բաժնի անմիջապես ներքևում։

Հայտարարությունն ակտիվացնելուց հետա այն կնշվի Շտապ կարմիր պիտակով, որը տեսանելի կլինի հայտարարությունների ցանկի էջում, որոնման արդյունքներում և առաջին էջում: Շտապ պիտակը կպահպանվի հայտարարության տեղադրման ողջ ընթացքում:

Շտապ վաճառքի բոլոր հայտարարությունները կարող եք տեսնել` սեղմելով "Շտապ վաճառք" կոճակը, որը երևում է հայտարարությունների վերևում: 

Ի՞նչ արդյունք կտա հայտարարության տեղադրումը "Շտապ վաճառք Գլխավոր Էջ" բաժնում։

Ձեր հայտարարության տեղադրումը "Շտապ վաճառք Գլխավոր Էջ" բաժնում կավելացնի դիտումների քանակը տասնյակ անգամներ։ Այդ մասին է վկայում մեր վիճակագրությունը, Դուք կարող եք համոզվել դրանում` հետևելով հայտարարության վիճակագրությանը Իմ հայտարարությունները բաժնում։

Ինչպե՞ս են ցուցադրվում Շտապ վաճառքի հայտարարությունները գլխավոր էջում

Այդ բլոկում ակտիվ ցուցադրվում են 60 հայտարարություններ` 15+15+15+15 դինամիկ հաջորդականությամբ:

Վերջին ակտիվացված հայտարարությունը երևում է բաժնի ձախ վերևի մասում: Այլ հաճախորդի կողմից հայտարարության տեղադրման դեպքում ձերը շարժվում է դեպի աջ, ապա ներքև, որպեսզի մաքսիմալ երկար մնա առաջին էջում: 

"Շտապ վաճառք Գլխավոր Էջ" բաժնում Ձեր հայտարարության գտնվելու ժամկետը կախված է տվյալ բաժնում տեղադրվող հայտարարությունների հաճախականությունից: Ցանկության դեպքում, դուք կարող եք անսահմանափակ քանակությամբ տեղադրել ձեր հայտարարությունը այդ բաժնում: 

"Շտապ վաճառք Գլխավոր Էջ" բաժնում հայտարարությունը տեղադրելուց հետո հայտարարության վերջնաժամկետը ՉԻ ՓՈԽՎՈՒՄ: Ստուգեք Ձեր հայտարարության վերջնաժամկետը մինչև վճարում կատարելը:


Ինչպե՞ս ակտիվացնել "Շտապ վաճառք Գլխավոր Էջ" ծառայությունը

Դուք կարող եք տեղադրել հայտարարությունը Automarket.am կայքի առաջին էջի "Շտապ վաճառք Գլխավոր Էջ" բաժնում ինչպես մուտք գործելով կայք, այնպես էլ առանց դրա:

Մուտք գործեք կայք, մտեք Իմ էջը, հետո Իմ Հայտարարություններ և հայտարարության մեջ կտեսնեք Արագ վաճառք կոճակը: Սեղմեք և հետևեք հրահանգներին՝ ընտրելով վճարման տարբերակը։

Ակտիվացնել հայտարարությունը հնարավոր է նաև առանց կայք մուտք գործելու: Պարզապես Որոնման բաժնում գտեք ձեր հայտարարությունը և հայտարարության էջի աջ մասում ընտրեք Արագ վաճառք: Ընտրեք համապատասխան ծառայությունը և հետևեք հրահանգներին` ընտրելով վճարման տարբերակը։

Կախված վճարման տարբերակից, հայտարարությունը կհայտնվի թոփում` մի քանի րոպեների ընթացքում (միմչև 15 րոպե)։

Արժեքը և վճարման տարբերակները

"Շտապ վաճառք Գլխավոր Էջ" ծառայության արժեքն է 1.000 դրամ: Վճարումները կարող եք կատարել հետևյալ համակարգերի միջոցով՝

ArCa Card վճարային համակարգ 
Visa և Mastercard բանկային քարտեր
iDram համակարգ
TelCell վճարային տերմինալներ
EasyPay վճարային տերմինալներ

Վճարումների հետ կապված խնդիրների դեպքում դիմեք հետևյալ հեռախոսահամարներով`

- iDram վճարային համակարգ, հեռ.` + 374 (60) 700 700
- Telcell վճարային համակարգ, հեռ` + 374 (60) 27 22 22
- EasyPay վճարային համակարգ, հեռ` + 374 (11) 261 261
- ArCa քարտային վճարային համակարգ, հեռ.`+ 374 (10) 59 22 22
- Visa և Mastercard բանկային քարտեր դեպքում դիմեք ձեր քարտը սպասարկող բանկին:

Ուշադրություն

Եթե ձեր հայտարարությունը խախտում է Automarket.am կայքի Օգտագործման կանոնները, օրինակ՝ տեղադրված է ոչ համապատասխան բաժնում կամ պարունակում է ոչ պատշաճ տեղեկություն, այն կհեռացվի և վճարված գումարը հետ չի վերադարձվի։

Ցանկացած հարցերի դեպքում գրեք մեզ` օգտագործելով Կապի էջը։