"Ընդգծված Հայտարարություն" ծառայությունը ակտիվացնելուց հետո հայտարարությունը կընդգծվի կարմիր շրջանակով: Ծառայությունը ակտիվ կլինի մինչեւ հայտարարության վերջնաժամկետը:
Այն ավելի տեսանելի կլինի հայտարարությունների ցանկի էջում, որոնման արդյունքներում եւ առաջին էջում, որտեղ տեղադրված են "Թոփ Գլխավոր Էջ" և "Շտապ վաճառք Գլխավոր էջ" բաժինները:
Ի՞նչ արդյունք կտա "Ընդգծված Հայտարարություն" ծառայության ակտիվացումը։
Auto.am կայքը Հայաստանի ամենաայցելվող կայքերից է, որտեղ կան տասնյակ հազարավոր հայտարարություններ։ Ակտիվացնելով "Ընդգծված Հայտարարություն" ծառայությունը դուք ավելի տեսանելի կդարձնեք այն բոլոր էջերում, ինչը կնպաստի դիտումների քանակի ավելացմանը: Դուք կարող եք համոզվել դրանում` հետեւելով հայտարարության վիճակագրությանը Իմ էջը բաժնում։
Ինչպե՞ս ակտիվացնել "Ընդգծված հայտարարություն" ծառայությունը
"Ընդգծված Հայտարարություն" ծառայությունը ակտիվացնել կարող եք ինչպես մուտք գործելով կայք, այնպես էլ առանց դրա:
Մուտք գործեք կայք, մտեք Իմ էջը, հետո Իմ հայտարարությունները եւ հայտարարության կողքին կտեսնեք Բարձրացնել դիքրը կոճակը: Ընտրեք համապատասխան ծառայությունը եւ հետեւեք հրահանգներին` ընտրելով վճարման տարբերակը։
Ակտիվացնել հայտարարությունը հնարավոր է նաեւ առանց կայք մուտք գործելու: Պարզապես Որոնման բաժնում գտեք ձեր հայտարարությունը եւ հայտարարության էջի աջ մասում ընտրեք Բարձրացնել դիրքը: Ընտրեք համապատասխան ծառայությունը եւ հետեւեք հրահանգներին` ընտրելով վճարման տարբերակը։
Կախված վճարման տարբերակից հայտարարությունը կհայտնվի համապատասխան բաժնում կամ կընդգծվի` մի քանի րոպեների ընթացքում (միմչև 15 րոպե)։
Արժեքը եւ վճարման տարբերակները
"Ընդգծված Հայտարարություն" ծառայության արժեքն է 500 դրամ: Վճարումները կարող եք կատարել հետեւյալ համակարգերի միջոցով՝
- ArCa Card վճարային համակարգ
- Visa և Mastercard բանկային քարտեր
- iDram համակարգ
- TelCell վճարային տերմինալներ
- EasyPay վճարային տերմինալներ
Վճարումների հետ կապված խնդիրների դեպքում դիմեք հետեւյալ հեռախոսահամարներով.
- iDram վճարային համակարգ, հեռ.` + 374 (10) 569707,
- Telcell վճարային համակարգ, հեռ` + 374 (60) 272222,
- EasyPay վճարային համակարգ, հեռ` + 374 (11) 261 261,
- ArCa քարտային վճարային համակարգ, հեռ.`+ 374 (10) 440380,
- Visa եւ Mastercard բանկային քարտերի դեպքում դիմեք ձեր քարտը սպասարկող բանկին:
Ուշադրություն
Եթե ձեր հայտարարությունը խախտում է Automarket.am կայքի Օգտագործման կանոնները, օրինակ՝ տեղադրված է ոչ համապատասխան բաժնում կամ պարունակում է ոչ պատշաճ տեղեկություն, այն կհեռացվի եւ վճարված գումարը հետ չի վերադարձվի։
Ցանկացած հարցերի դեպքում գրեք մեզ` օգտագործելով Կապի էջը։